|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նեապոլի դատախազությունը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ նոր գործ է հարուցել: Նա մեղադրվում է կոռուպցիայի և քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ մեղադրանքի` Բեռլուսկոնին երեք միլիոն եվրո է առաջարկել սենատոր Սերջո դե Գրեգորիոյին, որ վերջինս վարչապետ Ռոմանո Պրոդիի ձախակենտրոն դաշինքից աջ ընդդիմության ճամբար անցնի:
Սերջո դե Գրեգորիոն Իտալիայի Սենատի անդամ է ընտրվել 2006-ին`«Արժեքների Իտալիա» կուսակցության դաշինքի կազմում: Կուսակցությունը գլխավորում էր Բեռլուսկոնիի քաղաքական հակառակորդ Անտոնիո դի Պիետրոն: Սական, հետո, շատ անսպասելի, Գրեգորիոն կտրուկ փոխում է իր քաղաքական նախապատվությունները և միանում Բեռլուսկոնիի կողմնակիցներին: