|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոփոխություններ կլինեն բոլոր ոլորտներում, այդ թվում` կառավարությունում, «բայց դա չի նշանակում, որ լինելու է վարչապետի փոփոխություն»:
«Որեւէ նման հարց չի քննարկել»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` ԱԺ նախագահը նշեց, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել են ԱԺ-ին վերաբերող հարցեր, այլ ոչ թե ապագա կառավարության կազմը:
«Մենք դեռ խնդիրներ ունենք, առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններ են: Մարտի 3-ից սկսվում են առաջադրումները, մենք պետք է սկսենք զբաղվել արդեն, ցանկ պետք է կազմենք»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Խոսելով իր եւ Կարեն Կարապետյանի հանդիպման մասին` նա հայտարարեց, որ իրենք շատ ջերմ հարաբերությունների մեջ են եւ որեւէ քաղաքական հարց չեն քննարկել: