|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ հրադադարի առաջարկին դրական պատասխան է տվել միջնորդներին: Այս մասին հաղորդել է Իսրայելի Ynet լրատվական հարթակը: Ըստ պարբերականի՝ շարժման որոշման մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:
Ավելի վաղ արմատականներն իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ շարժումն ուսումնասիրում է այն առաջարկները, որոնք միջնորդներից ստացվել են Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ անուղղակի բանակցությունների ժամանակ: ՀԱՄԱՍ-ը չի հայտնել, թե հատկապես ինչ են բովանդակում քննարկվող նախաձեռնությունները: Ընդ որում, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերում և մարդասիրական օգնության մուտք անկլավ»:
Հուլիսի 2-ին Maan լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Գազայի վերաբերյալ նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար, 10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և իսրայելական բանակի ջոկատների հետքաշում շրջափակված անկլավի հարավում գտնվող «Մորագ» գծից, որն ընկած է Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների միջև: