|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը հրադադարի վերաբերյալ պատասխան է պատրաստել և հարմար պահի կտեղեկացնի այդ մասին։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ «Reuters»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին հրադադարի երկփուլ ծրագիր է փոխանցել, որը կարող է ուժի մեջ մտնել երկուշաբթիից։ «Axios»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 45-օրյա հրադադարի հարցը։
Բաղային նշել է՝ Իրանը չի ամաչում իր օրինական պահանջների մասին հայտարարելուց, իսկ այն փաստը, որ կարող է առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն արագ շարադրել, չպետք է դիտարկվի որպես շփոթվածության նշան։