|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ «Ելքը» մտել է խորհրդարան, և կարծիք հայտնեց, որ նրանք, ովքեր ընդհանուր մոտեցումներ ունեն ներքին եւ արտաքին հարաբերությունների, ՀՀ-ի շահի եւ ինքնիշխանության հարցում, պետք է համագործակցեն: Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկ արեց` գնալ կուսակցությունների խոշորացման` հրավիրելով նաև «Ելք» դաշինքին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց դաշինքը արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ էլ համագործակցության եզրեր տեսնում է: Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի առաջարկին` գնալ կուսակցությունների խոշորացման, նա ասաց, որ կարծիք է` արտահայտվել է: «Ես չեմ կարող որևէ բան ասել, մեզ որևէ առաջարկ չի հասել, ուստի մենք չենք էլ քննարկել»,- ասաց նա` հավելելով. «Եթե մեզ պաշտոնական դիմեն, կքննարկենք»: