|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` դեսպան դառնալու հնարավորությանը, նշեց, որ եթե իրեն նման բան առաջարկեին, ապա ինքը չէր ընդունի:
«Եթե ընդունում ես առաջարկը, նշանակում է ընդունում ես նաև քեզ նշանակողի լեգիտիմ լինելը, ներքին քաղաքականությունը, կառավարման եղանակը և նաև արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա և հավելեց, որ Վահան Հովհաննիսյանը քաղաքական դաշտում խելացի լիդեր է, և ինքը պետք է որոշում կայացնի` ինչն է ճիշտ, իսկ ինչը` ոչ: