|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եթե հասարակական պահանջ լինի, և մարդիկ մեկնաբանությունների կարիք ունենան, մենք կանդրադառնանք գազային համաձայնագրերի ուսումնասիրման հարցին՝ լսումների կամ քննարկումների միջոցով, սակայն դեռ դրա կարիքը չկա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք քաղաքական մեծամասնությունը որևէ բան կնախաձեռնի գազային համաձայնագրերի ուսումնասիրման համար:
Գալուստ Սահակյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը նոր սցենարով կստեղծի հանձնաժողով, որը պարբերաբար բաց նիստեր կանի, սակայն դա կլինի այն ժամանակ, եթե դրա հասարակական պահանջը լինի: «Հենց այնպես հանձնաժողովներ չեն ստեղծվում, մանավանդ` գիտենք, որ այս տարիների ընթացքում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը միշտ շահարկումների թեմա է եղել»,- ասաց նա: