|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, համաձայն միջազգային պայմանագրերի մասին օրենքի 33-րդ հոդվածի, ստորագրել է «գազային» պայմանագիրը վավերացնելու մասին ԱԺ որոշումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը
Նշենք, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում կազմում է վավերագիր եւ ներկայացնում ՀՀ նախագահի ստորագրմանը: Իսկ ՀՀ նախագահի ստորագրած վավերագիրը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ։