Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացումը կմեծացնի միության երկրների հետ Թեհրանի առևտրատնտեսական փոխգործակցության ծավալները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Մարտի վերջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին:
«Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը կհանգեցնի Իրանի և հինգ երկրի միջև առևտրատնտեսական փոխանակումների զգալի աճի, ուստի մենք վճռական ենք օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի մեծացնենք այդ երկրներից յուրաքանչյուրի ներուժի օգտագործման արդյունավետությունը», - ասել է Բաղային:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն առանձնահատուկ արժեք ունի Իրանի համար, քանի որ հող է ստեղծում միավորման անդամների հետ Թեհրանի տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման համար:
Հիշեցնենք՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։