|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են: Այս մասին հյատնում է «Ազատությունը»:
«Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով:
Քննաչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են: Թե ովքեր են կալանավորված անձինք և ինչ պաշտոններ են զբաղեցնում ՔԿ-ից չեն մանրամասնում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների հետևանքով կա 2 կալանավորված: