Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Ըստ դատախազի՝ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, տեղեկացված է եղել, որ բնության հատուկ պահպանվող տարածքում առկա են ինքնակամ ու ապօրինի շինություններ։ Դրանց օրինական տեսք տալու նպատակով, ըստ մեղադրանքի, կազմակերպվել է ձևական մրցույթ, որի արդյունքում տարածքն ընձեռվել է ապօրինի շինությանն առնչվող անձանց։
«Տիկին դատախազ, միջնորդագրում նշել եք, որ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով, որ նշված հողատարածքի վրա արդեն իսկ կան ինքնակամ, ապօրինի շինություններ, դրանք քողարկելու և օրինական տեսք տալու նպատակով կազմակերպել են ձևական մրցույթ։ Խնդրում եմ մանրամասնել՝ ովքե՞ր են այդ անձինք, ե՞րբ են տեղեկացված եղել, և ինչպե՞ս է հնարավոր եղել հողի մրցութային կարգով տրամադրումը, երբ արդեն իսկ գոյություն ունեցող շինությունը եղել է անօրինական։ Հատկապես այն պայմաններում, երբ բնապահպանության նախարարը նման գույքի օրինականացման իրավասություն չուներ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան՝ Աննա Վարդապետյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։