կարևոր
3883 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-03 15:18
Քաղաքական

Արդյո՞ք Փաշինյանի մերձավորներից կամ բարձր քաղաքական պաշտոն զբաղեղնող անձանցից որևէ մեկն անցնում է ապօրինի գույքի գործով․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազին

Ձեր զեկույցի մեջ խոսվում էր խոսշտանգումների մասին, մատնանշում էիք, որ մի շարք դեպքերում հանցագործության մասին հաղորդում տված անձի հայտնած հանգամանքները իրենց հաստատումը չեն ստանում այլ օբյեկտիվ ապացույցներում, եթե խոսքը գնում է իրավասու մարմիններում խոշտանգումների մասին՝ ոստիկանություն, քնչական մարմիններ։ Այս մասին ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երկու դեպք՝ մեկը փաստաբանների նկատմամբ իրականացվածն էր, որը հանրային հնչողություն ստացավ Մարզպետ Ավագյան, Էմանուել Անանյան, երկրորդը՝ Արտակ Գալստյան, որի վերաբերյալ մեկ շաբաթ է բարձրաձայնվում է, այդ հրապարակումներից ձեզ հաղորդում է ներկայացվել։ Ձեր գնահատականը և դիրքորոշումը այս հարցի շուրջ։  Ձեր հաշվետվության մեջ  120-րդ էջում խոսում եք 18 պահվող անձանց մահվան դեպքերի մասին, որը 2020թ․-ից այս կողմ ամենամեծ ցուցանիշն է։ Դեպքերից մեկը հենց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի մահվան դեպքն է, և նաև  օրեր առաջ հրապարակվեց քննչական մարմնի երկրորդ հարկի պատուհանից ինքնասպանության դեպքը։ Այս մասով ի՞նչ գնահատականներ ունեք։ 2022թ․-ի քաղաքական  տարբեր ակցիաների, «Դիմադրության» շարժման շրջանակներում, դրանից առաջ, հետո ոստիկանության, հատկապես բերետավորների կողմից իրականացված բռնության դեպքերով կ՞ա արդյոք մեղադրվող ոստիկան»,- հարցրեց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ խոշտանգումների մասով գնահատականի կարիք կար․ «Նախ երբ իրավասու մարմիններում է կատարվում դա ոչ միայն անթույլատրելի է, անկախ նրանից, թե անձը ով է։ Այս դատապարտումն  էի ակնկալում։ Ոստիկանության մասով, ոչ միայն ձեր նախաձեռնությամբ, այլ նաև մեր պահանջներով այս պահի դրությամբ բերետներից կա անձ, որը որպես մեադրյալ է։ Ես կցանկանայի որպեսզի դուք հրապարակային հայտնեիք Նիկոլ Փաշինյանի մերձավորներից, կամ բարձր քաղաքական պաշտոն զբաղեցրած անձանցից մարդ կա, որը անցնում է ապօրինի գույքով, այս պահի դրությամբ»,- ասաց նա։