Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Նախ, Արմեն Մուրադյանը, Մադրիդում է արդեն 2 օր և վերադառնալու է հուլիսի 7-ին, նա մասնակցում է հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) կոնգրեսին: Եվ չեմ կարող չփաստել նաև, որ որոշակի անհատներ պարբերաբար փորձում են գիտական կազմակերպության ղեկավարին ներքաշել նմատատիպ պրոցեսների մեջ, ինչը մեղմ ասած բարոյական չէ: Բուհը և բուհի ղեկավարը ի պաշտոնե պարտավոր են լինել չեզոք և իրականացնել կանոնադրությամբ իրենց լիազորությունները: Բուհը ապաքաղաքական կառույց է և նմանատիպ բոլոր փորձերը ներքաշել բուհ-ը նմանատիպ գործընթացներում ձախողվելու են»:
Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են շրջանառվող տեղեկություններին, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մասնակցելու է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի վաղը կայանալիք երթին:
Հիշեցնենք, Politik.am-ը գրել էր, որ եկեղեցու, կաթողիկոս Գարեգին Բ-ի և ի պաշտպանություն եկեղեցու հայտարարությամբ հանդես եկած բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը շատերին է ստիպել լուռ չմնալ։ Այս օրերին խոսեցին և իրենց անհամաձայնությունը կատարվողին հայտնեցին անգամ մարդիկ, ովքեր երկար ժամանակ լռում էին։ Եվ եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված բարերար Սամվել Կարապետյանին նվիրված այսօրվա հանրահավաքին մասնակցելու է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Մտերիմները փորձել են նրան հետ պահել, բայց ապարդյուն, նույնիսկ Արմեն Մուրադյանը շատ խիստ է արձագանքել իրեն հետ պահել ցանկացողներին․