|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ֆրանսիահայ բժիշկների միության նախագահ (Armenian Medical Union of France) Միշել Շահինյանին:
Հյուրը նշեց, որ միության անդամներն ամեն տարի այցելություններ են կատարում Հայաստանի մարզեր: Նրա խոսքով` եթե նախկինում աշխատանքը կենտրոնացած էր գլխավորապես մայրաքաղաքում, ապա այժմ իրենք ընդլայնել են գործունեության շրջանակը` ընդգրկելով նաև Հայաստանի մարզերը: Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետների միջև ակտիվ համագործակցության անհրաժեշտությանը:
Արմեն Մուրադյանը կարևորեց մարզերային բժիշկների Ֆրանսիայում վերապատրաստվելու և հետագայում մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության սերտացման, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակչության առողջական խնդիրների լուծման նպատակով Ֆրանսիայում գործող այս բարեգործական կառույցի կողմից տարբեր տարիների կտրվածքով աշխատանքներ են իրականացվել առողջապահական մի շարք ուղղություններով:
Շուրջ 200 մասնագետ անդամակցում է 1975 թվականին Փարիզում ստեղծված Ֆրանսիահայ բժիշկների միությանը: