կարևոր
1345 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-04 12:10
Իրավական

Փաստաբանը կոչ է արել իշխանություններին ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի

Փաստաբանը կոչ է արել իշխանություններին ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն արձագանքել է «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելուն։

«Տարածվեց տեղեկություն «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ

Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է հավանաբար վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին: 

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի: 

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: 

Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»: