|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցմանը։ Այս մասին նա ասել է Մերիլենդի «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։
«Մենք չենք դադարեցրել։ Մենք զենք տալիս ենք։ Մենք շատ զենք են տրամադրել և շատ զենք ենք տրամադրում։ Մենք աշխատում ենք նրանց հետ, փորձում ենք օգնել նրանց», - ասել է ԱՄՆ նախագահը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն դադարեցրել ռազմական օգնության որոշ մատակարարումներ Ուկրաինային։
Միևնույն ժամանակ նա քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային շատ մեծ քանակությամբ զենք տրամադրելու համար։