|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, սակայն ինքը չի շտապում դա անել։
«Նրանք կցանկանային բանակցել։ Ես չեմ շտապում բանակցություններ անցկացնել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտը»,- նշել է նա՝ անդրադառնալով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներին։
Թրամփի խոսքով՝ Իրանը պետք է ամեն ինչ սկսի նորից։ Ըստ նրա՝ ավերածություններն այնպիսին են, որ այդ օբյեկտն այլևս հնարավոր չէ օգտագործել։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե Իրանի Իսլամական Հանրապետության որ օբյեկտի մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Ֆորդոյի միջուկային օբյեկտը։