կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-10 19:05
Աշխարհ

Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ․ Թրամփ

Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է Միացյալ Նահանգներին շարունակել խաղաղության բանակցությունները, ինչին Վաշինգտոնը համաձայնել է։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել «բանակցությունները»։ Մենք համաձայնել ենք»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Հուլիսի 8-9-ը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի կողմից ձեռնարկված գործողությունների պատասխանն էր։

Իրանի զինված ուժերը պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։