|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան, Հունաստանը և Կալիֆոռնիան կրակի մեջ են։ Շոգի և մարդկային անփութության պատճառով այրվում են հեկտարներով անտառներ։
МИР 24-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Թուրքիայի հարավում հրդեհները ընդգրկել են ավելի քան 10 հազար հեկտար անտառ։ Հաղորդվել է երկու մահվան դեպքի մասին։ Իշխանությունները տարհանել են տասնյակ գյուղերի բնակիչների։ Նշված պատճառներից մեկը չոր և շոգ եղանակն է։ Ստվերում ջերմաստիճանը հասնում է 44 աստիճանի։ Ուժգին քամիները արագ տարածում են կրակը։
Հունաստանում Աթենքի մոտակայքում և հայտնի հանգստավայրերում ևս մոլեգնում են հրդեհներ։ Ռոդոս կղզուց տարհանվել է ավելի քան երեք հազար մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ։
Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների սեզոնը սկսվել է սովորականից շուտ։ Կալիֆոռնիայում գրանցվել են մի քանի բռնկումներ։ Իրավիճակը հատկապես բարդ է նահանգի հյուսիսային մասում։ Մեծ թվով ճանապարհներ են փակվել, այդ թվում՝ դաշնային մայրուղին։ Հրդեհը երկրորդ օրն է, ինչ չի մարվում։ Ավելի քան 200 մարդ տարհանվել է։