կարևոր
793 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-04 11:03
Հասարակություն

Երեք պատերազմ անցած գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը հաշվի չե՞ք առնում. Աղվան Վարդանյան

Երեք պատերազմ անցած գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը հաշվի չե՞ք առնում. Աղվան Վարդանյան

«Ամեն ինչ պարզ է․ սովորական, ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի և բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը և վստահ եմ՝ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն մասնակցի։ Շարունակեք»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաև կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նիստին Սեյրան Օհանյանը չի մասնակցում, գործընկերները հայտարարեցին, որ նա վատառողջ է և այդ մասին բժշկի հաստատում կա, Ալեն Սիմոնյանն էլ տեղյակ է։

Մանրամասն՝ տեսանյութում։