|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեր տեղեկություններով, անցյալ ուրբաթ Աժ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Գ.Սահակյանը հայտարարել է, որ այսուհետ 2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար:
Աժ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հայտնել է, որ խոսքը բժշկի տեղեկանքի և Աժ-ի ուղարկած գործուղման մասին է: Մնացած բոլոր դեպքերում բացակայությունները իմպերատիվ կերպով համարվելու են անհարգելի: Ավելին մեր տեղեկություններով, խորհրդարանը նախատեսում է շատ կարճ ժամկետում Աժ կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություն և այն դրույթը, ըստ որի Աժ նախագահը կարող է իր հայեցողությամբ որոշել այս կամ այն պատգամավորի բացակայությունը հարգելի է կամ ոչ հարգելի, ամբողջապես հանվելու է և իմպերատիվ արձանագրում է արվելու, որ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացնում է բժշկի տեղեկանք կամ խորհրդարանի կողմից մեկնում է գործուղման»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։