կարևոր
2935 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 10:59
Քաղաքական

Կհասցնե՞ն գարնանը սահմանադրական հանրաքվե անցկացնել. ըստ ամենայնի, կառավարման համակարգը չի փոխվի. «Փաստ»

Կհասցնե՞ն գարնանը սահմանադրական հանրաքվե անցկացնել. ըստ ամենայնի, կառավարման համակարգը չի փոխվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում, որ արդեն 2023 թվականի գարնանը (մարտ-ապրիլ ամիսներին) հնարավոր լինի անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, համապատասխան օղակներին արդեն իսկ հանձնարարվել է լծվել նախապատրաստական աշխատանքներին։

Ի դեպ, նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովից արդեն ուղարկվել է հիմնական առաջարկների հետ կապված եզրակացություն (նախնական՝ ըստ հիմնական դրույթների, քանի որ փոփոխությունների փաթեթն էլ դեռևս մշակման փուլում է), որտեղ նշված է, որ առկա են բավականին վիճահարույց, նույնիսկ հակասահմանադրական դրույթներ: Այդուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցներին հայտարարել է, որ միայն ինքն է որոշում, թե երբ և ինչ փոփոխություններով գնան հանրաքվեի։

Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ ինչքան էլ որոշ շրջանակներ պնդել են, որ ՀՀ-ն անցում կատարի կիսանախագահական կառավարման համակարգին, Փաշինյանն ի վերջո որոշել է, որ Հայաստանում շարունակի գործել խորհրդարանական համակարգը։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի երեկվա համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» հարցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում