|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը Համայնքներից պալատից հետո հավանություն է տվել Շոտլանդիային անկախության հանրաքվե անցկացնել թույլատրող հրամանին:
Հանրաքվեի անցկացման սկզբունքները եւ կարգը ամրագրված են անցյալ տարի Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ստորագրած Էդինբուրգյան համաձայնագրում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Քվեարկությունն անցակցվելու է 2014-ի աշնանը:
1979 թվականին Էդինբուրգն արդեն անցկացրել է նման հանրաքվե: Շոտլանդացիների մեծ մասն «այո» էր ասել Միացյալ Թագավորության կազմից դորս գալուն, սակայն մասնակցության փոքր թվի հետեւանքով հանրաքվեի արդյունքները չէին ընդունվել: Նոր հանրաքվեն անցկացվելու է Բենոքբերնի ճակատամարտի 700-ամյակի նախաշեմին: Այդ ճակատամարտում շոտլանդացիները պարտության էին մատնել անգլիացիներին ու որոշ ժամանակով վերականգնել իրենց անկախությունը: Ըստ վերլուծաբանների` այդ տարեթիվը հայրենասիրական տրամադրությւնների աճ կառաջացնի, ինչը զգալիորեն կազդի հանրաքվեի արդյունքների վրա: