|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կատալոնիայի անկախանալու հարցով նոյեմբերին հանրաքվե անցկացնելու մասին առաջարկը մերժվել է Իսպանիայի խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ: Հանրաքվեի օգտին քվեարկել է 300 պատգամավորից միայն 47-ը. հայտնում է Эхо Москвы-ն:
Հանրաքվեի օգտին հանդես եկող ուժերը հիմնավորում են դրա անցկացումն այն բանով, որ շրջանը, ամբողջ երկրի հետ համեմատած, ավելի շահավետ տնտեսական վիճակում է գտնվում, բացի այդ` զգալի են Կատալոնիայի լեզվական և մշակութային տարբերությունները:
Հարցումների համաձայն՝ հանրաքվեի օգտին է հանդես գալիս կատալոնացիների 80%-ը: