|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։ Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։
Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։