|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
««Չի» աղբյուրների փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի:
Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, կան որոշ «տեխնիկական» խնդիրներ, որոնք փաստորեն այնքան էլ «տեխնիկական» չեն, եթե դառնում են նման հետաձգման պատճառ:
Թե ո՞րն է նման անորոշության պատճառը՝ ոչ ոք չի խոսում, իշխող ՀՀԿ-ականներն էլ ոչ միայն չգիտեն, այլև չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է ասել «տեխնիկական» խնդիրներ, ինչո՞ւ փաստաթուղթը պատրաստ չէ:
Նրանք խուսափում են խոսել ԵՏՄ-ի թեմայով. ասում են, որ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը մասամբ էլ պատրաստ չի լինի: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի՝ անհայտ է»,–գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։