Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Yerkir.am-ի տեղեկություններով` նախընտրական այս օրերին Հայաստանի քաղաքացիներին այլ երկրներ մուտքի արտոնագրի տրամադրումն (ան)հասկանալի պատճառներով ձգձգվում է: Քաղաքացիները դժգոհում են, որ դեսպանատներում իրենց սպասեցնել են տալիս՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերն ամբողջական չեն: Հատկանշական է, որ Հայաստանից մեկնել ցանկացողների մեծ մասին դեսպանատներից ասել են, որ իրենց փաստաթղթերը պատրաստ կլինեն փետրվարի 19-ին կամ ավելի ուշ: Ի դեպ, մարդիկ դա կապում են առաջիկա ընտրությունների հետ:
Հավանորեն` ընտրողների անհրաժեշտ թվաքանակի ապահովումն այնքան է մտահոգում իշխանություններին, որ մտածել են անգամ Հայաստանից մեկնողներին մինչ ընտրության ավարտը պահել երկրում: Դա չի նշանակում, թե փետրվարի 17-ին կամ 18-ին չվերթ չի լինելու: Կլինեն, բայց` համեմատաբար քիչ եւ քիչ ուղեւորներով: