կարևոր
2536 դիտում, 11 ժամ առաջ - 2025-07-02 23:07
Աշխարհ

Բաքուն բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեսպանին՝ ինքնաթիռի կործանման հետաքննության պատճառով

Բաքուն բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեսպանին՝ ինքնաթիռի կործանման հետաքննության պատճառով

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, բողոք է ներկայացվել՝ կապված 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ակտաուի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության հետ։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 2-ին Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան ընդունել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։

Փաստաթղթում նաև նշվում է՝ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի աղետի լիարժեք և թափանցիկ հետաքննություն, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության կենթարկի և փոխհատուցում կվճարի զոհերին։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ ողջ է մնացել։