Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ռուսաստանը շահագրգռված է, որ եղբայրական Հայաստանը լինի կայուն ու զարգացող։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կրեմլի հետ ընդդիմադիրների, հոգևորականների և Ամենայն հայոց կաթողիկոսի այսպես կոչված կապերի մասին ԶԼՄ-ների և Telegram-ալիքների արտահոսքերը։
«Սա Հայաստանի, առաջին հերթին հայ ժողովրդի համար սարսափելի տեղեկատվական արշավ է, քանի որ այն պառակտում է հասարակությունը», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այս ամենը հանգեցնում է հայ հասարակության ներքին պառակտման, և դա «ոչ թե առաջնային հարցերի մասին է, այլ այն բաների, որոնք կարծես միշտ միավորել են հայությանը` որպես ժողովուրդ, և օգնել հաղթահարել հայ ժողովրդին բաժին հասած բարդագույն փորձությունները»: