կարևոր
364 դիտում, 1 օր առաջ - 2025-07-02 18:01
Հասարակություն

Ճամփորդություն դեպի արմատներ. Հողը հիշում է մեզ

Ճամփորդություն դեպի արմատներ. Հողը հիշում է մեզ

Քերոլին Ռափկիևյանը և Անահիտ Նազարյանը, ովքեր Թուրքիա էին եկել իրենց ընտանեկան արմատները գտնելու նպատակով, Հրանտ Դինքի հիմնադրամի «Բացահայտում, վերամիավորում և ճամփորդություն դեպի արմատներ» թեմաներով զրույցների շարքի առաջին երկու մասնակիցներն էին։

ԱՐԴԱ ԹԱԲԱՆԼԻՆ – ՆԱՐԵ ԴԻՆՔ

«Չնայած այդ տները ավերակների մեջ են և մենակ են մնացել, վստահ եմ, որ հողը հիշում է մեզ»։

Այս խոսքերը պատկանում են Քերոլին Ռափկիևյանին, ով քրոջ հետ ԱՄՆ-ից Թուրքիա է եկել՝ այցելելու իրենց պապիկ Հովհաննես (Ջոն) Օկումյանի գյուղը։ Ռափկիևյանը այն բազմաթիվ հայ ընտանիքներից մեկի ժառանգն է, որոնք հրաշքով փրկվել և գաղթել են աշխարհի մյուս կողմը։ Ռափկիևյանը ավելի քան 50 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի թանգարաններում, որոնցից 26-ը՝ Սմիթսոնյան ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանում։ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը սկսել է զրույցների նոր շարք՝ «Բացահայտում, վերամիավորում և ճամփորդություն դեպի արմատներ» թեմաներով։

Շարքի առաջին հյուրերն են Միացյալ Նահանգներից երկու հայ կանայք՝ Քերոլին Ռափկիևյանը և Անահիտ Նազարյանը։ Կարող եք կարդալ հարցազրույցը, որն սկսվել է Անահիտ Նազարյանի մասնակցությամբ հունիսի 20-ին և վարել է Այլին Վարդանյանը։ Քերոլին Ռափկիևյանը մեզ հետ էր երկուշաբթի՝ հունիսի 23-ին, Այլին Վարդանյանի վարած միջոցառման ժամանակ, և ներկայացրեց իր պատմությունը։ Քերոլին Ռափկիևյանի հետաքրքրությունը իր ընտանիքի անցյալի և արմատների նկատմամբ սկսվել է, երբ նա 12 տարեկանից լսել է իր մեծերի պատմությունները։ Նա հարցեր էր տալիս, հարցազրույցներ վերցնում իր մեծերից և լուսանկարներում փնտրում էր նրանց անցյալի մասին հուշումներ։ Ռափկիևյանը լուսանկարների մասին հայտնում է. «Ես ամեն օր ապրում եմ այս լուսանկարներով՝ մտածելով, թե ինչ են ապրել այս մարդիկ»։ Ռափկիևյանը, ով փոքր տարիքից սիրել է մեծերի անցյալը հանելուկի պես վերլուծել և մեծ սիրով է այդ գործով զբաղվել, սկսում է իր պատմությունը հոր պապից։

Նախքան 1915 թ․ նորածիններից ու մեծահասակներից բացի, որոնք ուղարկվել էին ԱՄՆ, պապի ընտանիքի մնացած անդամները կոտորվել են, իսկ ընտանիքի երկու փոքրիկ դուստրերը՝ Աննան և Սառան, առևանգվել են մի սպայի կողմից։ Այս լուրը նամակով հասել է ԱՄՆ, և պապը ցանկացել է գումար ուղարկել տուն, բայց հետո հույսը կտրել է, ինչպես նշել է 1916 թ․ Նոր տարվա նախօրեին գրած նամակում. «Մեկ տարի է անցել այն ժամանակվանից, երբ ես լուրեր չեմ լսել իմ երկրի և ընտանիքի մասին…»

Վաշա Հարթփուլ, այսինքն՝ Ներքին Խարբերդ։

Պապիկի բնակության գրանցամատյանում նրա հայրենի քաղաքը գրված էր որպես «Վաշա Հարթփուլ»։ Հետագայում պարզվեց, որ թյուրըմբռնում է եղել, և անվանումը սխալ է գրվել ԱՄՆ պաշտոնյայի կողմից։ Իրականում, գրված հասցեն հայտնի էր որպես «Ներքին՝ Աշաղը Խարբերդ»…

Երբ Ռափկիևյանը այցելել է Ներքին Խարբերդ, նա այնտեղ «հուշեր» է թողել, ինչպես անում էր այցելած յուրաքանչյուր գյուղում։ Այd հուշանվերը նրա հոր մոխիրն էր, որը նա լցրել է գյուղի մոտ գտնվող ծառի տակ։ Մոր համար նրա առջև դրված առաջադրանքներն ավելի «բարդ» էին։ «Հին երկրի» յուրաքանչյուր անկյունն ուսումնասիրելու համար նա ստիպված էր ճանապարհորդել Թոքատից մինչև Իզմիր, բայց չգիտեր՝ ուր գնալ։ Քանզի երբ նա ասում էր պապիկին՝ «Պատմիր ինձ քո հին երկրի մասին», հիասթափություն էր ապրում, որովհետև պապը դեռ խորապես զգում էր հոր ցավը, որը համիդյան ջարդերի զոհ էր։

Քերոլինին պապն ասել էր. «Անգամ հիմա, երբ այստեղ եմ, չեմ ուզում խոսել այդ վայրերի մասին։ Դա չափազանց ցավոտ է», սակայն նա ուզում էր գտնել յուրաքանչյուր հարցի պատասխանը։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց պապիկի վերջին օրերին խոսքեր կորզել նրա բերանից։ Քերոլինը ձայնագրեց զրույցը ձայնագրիչով, և տարիներ անց նրան դժվարությամբ հաջողվեց այս վնասված և շատ հին ձայնագրիչից հանել «Աքյազը» բառը։ Նա ուղևորվեց դեպի Թոքատ, Աքյազ։ Այստեղ մի հիշողություն թողնելուց հետո, նա հետևեց իր մեծ տատիկի՝ Մենեքշեի և ամուսնու՝ Ռուբենի հետքերով և գնաց Սվաս, ապա՝ Կայսերի, Գերմիր և Թալաս։ Մտնելով այն դասարանները, որտեղ մի ժամանակ գտնվել էր Մենեքշեն, ով անգլերեն էր դասավանդում Թալասի միսիոներական դպրոցում, և այնտեղ մի հիշողություն թողնելով՝ ընտանիքն ավարտեց իր ճանապարհորդությունը՝ տեսնելով Իզմիրը՝ իրենց վերջին կանգառը։

Էլիֆ Շենոն-Շաստեյնը, նրա եղբայրը, եղբորորդին և ընկերուհին, որը նրանց ուղեկցել էր Թուրքիայում, կիսվեցին իրենց ճանապարհորդության հիշողություններով։ Նրա եղբորորդին՝ Ֆիբին, ձայնակցեց Քերոլինին՝ իր հեղինակությամբ մի բանաստեղծություն ներկայացնելով։

https://www.agos.com.tr/tr/yazi/34032/koklere-yolculuk-toprak-bizi-hatirlar

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net