Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները երկու երկրներում նախագահական ընտրությունների արդյունքներով հետագա զարգացման խթան կստանան, փոխանցում է ТАСС-ը։
Դեսպանը նշել է, որ մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների ֆոնին Ադրբեջանում փետրվարյան նախագահական քարոզարշավը կարող է լավ օգնություն լինել ընտրական գործընթացների կազմակերպման փորձի փոխանակման համար։
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները չեն փոխվի, այլ ընդհակառակը, հետագա զարգացում կստանան։ Պարզապես պետք է սպասել ընտրությունների ավարտին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ընդգծել է դիվանագետը։