|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Իգոր Մուրադյանի կարծիքով` այս ընտրություններն ավելի մրցակցային կլինեն, քան եթե առաջադրվեր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ նրա` նախագահական ընտրություններում իրական արդյունքներով 2-րդ տեղ զբաղեցրած թեկնածուն ավելի շատ ձայն կհավաքի, քան առաջին նախագահը:
Իսկ ընդհանրապես Լևոն Տեր Պետրոսյանի մասին խոսել` Արցախյան շարժման հիմնադիրը չի ցանկանում: Ըստ նրա` Տեր-Պետրոսյանը պետական մակարդակով հանցագործ է, և նրան առհասարակ պետք է արգելել մասնակցել ընտրություններին:
Վերլուծաբանը դեմ է այն կարծիքին, թե Հայրիկյանի դեմ մահափորձը շինծու էր: Նրա կարծիքով` դա արվել է նրան սպանելու համար, պարզապես մարդասպանն է անփորձ եղել: