|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
2013 թ. փետրվարի 5-ին tert.am էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված` «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ (ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նշված հայտարարությանն անդրադարձել են այլ լրատվամիջոցներ եւս):
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում նույն օրը նշված հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: