|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ գիշերը մահափորձ է իրականացվել, այցելել է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նախ դատապարտեց կատարվածը, ապա հայտարարեց. «Անկախ այն բանից, թե ինչ դրդապատճառներով է եղել կատարվածը, հետևանքները քաղաքական են»:
Նիկոյանը նշեց, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն էր ստեղծվել անցկացնելու շատ հանգիստ, նորմալ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, բայց որոշ մարդկանց, հավանաբար, դա դուր չեկավ, և, ըստ նրա, նրանք ցանկացան այս կերպ ստվեր գցել ընտրությունների վրա:
«Այդ կրակոցն ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի, այլև իրապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու դեմ»,-ընդգծեց Նիկոյանը:
Լրագրողների դիտարկմանը` ներքի՞ն, թե՞ արտաքին ուժեր է տեսնում կատարվածի հետևում, Նիկոյանն ասաց, որ այս պահին ոչինչ բացառել չի կարելի:
Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ ակնհայտ է քաղաքական հաշվարկը և Հայրիկյանին շուտափույթ առողջացում մաղթեց: