|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաշինգտոնի դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խախտել է երկրի Սահմանադրությունը. հայտնում է Дни.ру-ն: Դատարանը պնդում է, որ Օբաման նշանակումներ է կատարել` շրջանցելով Սենատը:
Ըստ դատավորների` երկրի նախագահն իրավասու չէ Աշխատանքային հարաբերությունների հարցերով ազգային հանձնաժողովում նշանակումներ կատարել: Օբաման, իր հերթին, վստահեցնում է, որ գործել է օրենքի սահմաններում, քանի որ այդ նշանակումների ժամանակ Սենատը գտնվում էր խորհրդարանական արձակուրդում: