|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարաբերություններն այնքան են վատացել վարչապետի եւ Սերժ Սարգսյանի հետ, որ նա արդեն բացահայտ դժգոհում է նրանցից. գրում է «Հրապարակը»: Ըստ թերթի` նա մտերիմների շրջանում նեղսրտել է, թե իրեն «քցել» են՝ չկատարելով իրենց խոստումները:
Ըստ նրա` խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն խոստացել են Մասիսի կարևոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակել իր մերձավորներին: Խոսքը ջրմուղի, էլեկտրացանցի ու հարկային ծառայության մասին է: Դժգոհել է նաև, որ աջակցություն չեն ցուցաբերում իր որոշ բիզնես-պրոյեկտներին: «Հրապարակը» հիշեցնում է, որ Մուրադյանը Մասիսից մեծամասնականով ընտրվեց պատգամավոր:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։