|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Այսօր «Ժամանակը» գրել էր, որ, իր տեղեկություններով, ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ` հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել: Ըստ թերթի` Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանը հայտարարեց, որ տեղեկությունը 100 տոկոսով ապատեղեկատվություն է: Նա վստահեցրեց, որ Ծառուկյանը ամենօրյա ռեժիմով աշխատանքային հանդիպումներ է ունենում կուսակցականների հետ, եւ որ ԲՀԿ-ում ներքին ժողորդավարության որեւէ խնդիր չկա: