|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականից հետո Իտալիայի նախագահ Ջեորջիո Նապոլիտանոն վարչապետ է նշանակել տնտեսագիտության պրոֆեսոր Մարիո Մոնտիին եւ հանձնարարել նրան նոր կառավարություն ձեւավորել:
Նորանշանակ 68-ամյա վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համատեղ ջանքերով Իտալիան կկարողանա հաղթահարել տնտեսական ճգնաժամը:
Բեռլուսկոնին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ զրկվեց խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունից, ընդ որում` նրան դեմ դուրս եկան ոչ միայն ընդդիմադիրները, այլև նրա սեփական «Ազատության ժողովուրդ» կուսակցության որոշ ներկայացուցիչները։