|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իտալիայի կառավարությունը Չինաստանին խնդրում է ստանձնել իր պարտքային պարտավորությունների մի զգալի մասը, որպեսզի կարողանա խուսափել դեֆոլտից. հաղորդում է Reuters-ը։
Թեեւ պետբյուջեն կրճատվել է, իրականացվել է պետգույքի սեփականաշնորհում եւ Եվրոպայի կենտրոնական բանկի` իտալացիների պետական պարտատոմսերը ձեռք բերելու ծրագիրը, Հռոմը բավականաչափ պաշտպանված չէ դեֆոլտից։
Նշվում է, որ անցյալ շաբաթ Հռոմում տեղի է ունեցել Իտալիայի ֆինանսների նախարար Ջուլիո Տրեմոնտիի եւ Չինաստանի ներդրումային հիմնադրամներից մեկի ղեկավարի հանդիպումը։ Իսկ երկու շաբաթ առաջ իտալացի պաշտոնյաները եղել են Պեկինում:
Այս բանակցությունների արդյունքների վերաբերյալ դեռեւս ոչինչ չի հաղորդվում: