|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքի կենտրոնը ներկայումս էկոլոգիական աղետի գոտի է: Երեկ «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ահազանգում էին բնապահպանները:
Քննարկման օրակարգում կառավարության` «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում հյուրանոց կառուցելու որոշումն էր: Բնապահպան Կարինե Դանիելյանը Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է հյուրանոցի համար նախատեսված տարածքը կանաչապատել, բայց մերժել են:
Ըստ բնապահպանի` Հայաստանում կանաչ տարածքներում շինարարություն սկսելուց առաջ ընդունված է նախ` տվյալ տարածքը դարձնել անմխիթար վայր, աղբ լցնել, հետո էլ` «տեսեք, կռիսանոց է, աղբանոց, մենք բարեկարգում ենք, էկոլոգները դեմ են»: