|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի բանկային հաշվեհամարից ԴԱՀԿ-ն երեկ պետք է բռնագանձեր 6 մլն 234 հազար դրամ տուգանք: Դատարանի որոշմամբ` օրաթերթը հենց այդքան գումար պետք է վճարի գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ Լեւոն Սարգսյանին` նրանց «պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ տպագրելու համար»:
Սակայն, ինչպես «Ա1+»-ին տեղեկացրել է թերթի տնօրեն Աննա Հակոբյանը, երեկ` աշխատանքային օրվա վերջի դրությամբ, իրենց բանկային հաշվից բռնագանձում չի եղել: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը, որը կտրականապես հրաժարվել է ներկայանալ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում, ասել է. «Հեռախոսով պարզաբանումներ չենք կարող տալ, պետ է անձամբ ներկայանաք ԴԱՀԿ, դիմում գրեք եւ միայն դրանից հետո տեղեկություն կստանաք»: