կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 20:44
Աշխարհ

Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոնները. Լավրով

Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոնները. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոնները։

«Գերիշխանությունը պահպանելու փորձերում Արևմուտքը դիմում է աննախադեպ արկածախնդրությունների։

Դրանցից մեկն է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ աշխարհը հասել է շրջադարձային փուլի․ ավարտվում է հեգեմոնիայի դարաշրջանը, և ձևավորվում է բազմաբևեռ ու բազմակենտրոն աշխարհակարգ։