|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ո՞ր կողմի միջնորդությամբ են իրականացվում:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ բոլոր տեղերից տարբեր միջնորդություններ կան: Եվ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում:
«Ինչ-որ հարցեր կան, որ անմիջականորեն Արցախի իշխանություններն են մասնակցում ու խոսում, դրանք մասնավորապես ԼՂ-ին վերաբերող հարցերն են: Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է: Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը»,-ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց՝ սակայն կա նախաձեռնություն նաև ԱՄՆ-ից, որը բավականին ակտիվ է :