|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Arzni Group ընկերության ապրանքանիշ «Արզնի» հանքային ջուրը ստացել է վկայական, համաձայն որի` ընկերությունը ձեռք է բերել իրավունք` արտահանելու իր ապրանքանիշը Եվրամիության երկրներ: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին Arzni Group ընկերությունից:
«Մեզ համար պատիվ է ներկայացնել հայկական արտադրանքը և հայկական ջրի յուրահատուկ համը Եվրոպայում: Մոտ ժամանակներս նախատեսում ենք սկսել «Արզնի» հանքային ջրի արտահանումը ԵՄ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ալիկ Խաչիկյանը: