|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բանակում ծառայելու համար երկու տարին շատ է. այս մասին հայտարարեց հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով` այն, ինչ երիտասարդը սովորում է երկու տարում, կարող է սովորել նաեւ մեկ տարում:
Կարեւորը ժամանակի արդյունավետ օգտագործումն է. «Մարդուն երկու տարի կտրում են իրականությունից, հետո հետ բերում ու ասում` ապրիր ոնց կարող ես»:
Սրա վերաբերյալ մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հետեւյալ տեսակետը հայտնեց. «Նման բան ասողն ինքն է իրականությունից կտրված կամ իրականությունը յուրովի է ընկալում»: Փորձագետն ընդգծեց, որ երկու տարին հաշվարկված նվազագույն ժամկետն է պետության արդյունավետ պաշտապանության համար: Եվ այն մարդը, ով երկու տարին շատ է համարում, ապա, նրա պատկերացմամբ, խնդիրներն ունեն մեկ լուծում` հողերը հանձնել թշնամուն եւ վերջ. «Երբ ամեն ինչ տաս, բանակի կարիք էլ չի լինի: Սա պարտվողական մտածելակերպ է»: