կարևոր
2851 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-22 12:55
Հասարակություն

24 մլն դրամ բանակում 1 ամիս ծառայելու համար

24 մլն դրամ բանակում 1 ամիս ծառայելու համար

Հայաստանի զինված ուժերում 1 ամիս ծառայություն անցնելու դեպքում անձը կարող է վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա համար` 18 մլն դրամ և ազատվել այդ պարտավորությունից։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պատգամավորն առաջարկել էր 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն` մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ, 6 ամսվա դեպքում 15 մլն դրամ պետական տուրք վճարելու պայմանով։

«Կառավարությունն առաջարկել է 1 ամսվա ծառայության դիմաց 20 մլն դրամը փոխարինել 24 մլն դրամով, 6 ամսվա ծառայության դիմաց 15 միլիոնը փոխարինել 4 ամսվա ժամկետով` 18 մլն դրամով։ Բացի այդ, պատգամավորի առաջարկած պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 37-ի փոխարեն սահմանել 32 տարեկանը։ Հայկ Սարգսյանը կողմ է արտահայտվել մեր առաջարկած այս փոփոխություններին», - ընդգծել է նա։