|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Եվրամիությանը անդամակցելու բանակցություններում Թուրքիայի գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը հանդիպել է Թուրքիա այցելած ԱՄՆ կոնգրեսականների հետ. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Պետնախարարն առանձնահատուկ նշել է թուրք-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը, ընդգծել, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, խոսքի ազատության եւ մի շարք այլ հարցերում երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու գործընթացում, եւ խնդրել է միջնորդել Կիպորսի հիմնախնդրի կարգավորմանը, նաեւ համոզել Եվրամիությանը` այդ հիմնախնդրի պատճառով չխոչընդոտել իրենց անդամակցության գործընթացին: