Միասին կարող ենք
կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-04 16:54
Մշակույթ

Բացվել է «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Բացվել է «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Մարտի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, ցուցահանդեսի համադրող, ճարտարապետ Կարեն Բալյանը, ՄարտինՄիքայելյանի որդիները՝ Արեգ և Ավետ Միքայելյանները, ճարտարապետներ Աշոտ Կանայանը և Կարեն Ռաշիդյանը: