|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է մեր հրապարակմանը՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ 2026–2028 թթ. նախատեսվող նոր եռամյա պայմանագրերի վերաբերյալ։
Մի գործարար մեր խմբագրություն նամակ էր ուղարկել, որում ասում էր, որ ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ «Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով»,-գրված էր նամակում։
ՊՆ-ից հայտնում են, թե գործընթացը գտնվում է բազմափուլ քննարկման փուլում, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, ինչից հետո կկնքվեն պայմանագրերը։ Սակայն ՊՆ-ն պարզաբանման մեջ չի անդրադառնում մեր հրապարակման առանցքային հարցերին։
ՊՆ-ն չի հերքել և չի մեկնաբանել՝ արդյոք ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ պայմանագրերը կստորագրվեն ընտրությունների «թեժ փուլում»։ Չի ներկայացվել հստակ բացատրություն, թե ինչու են պայմանագրերի ստորագրման նախապես նշված ժամկետները (հունվար, ապա փետրվարի 15, հետո՝ փետրվարի վերջ) տեղափոխվել մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։
150 միլիարդ դրամը․ Պաշտոնական պարզաբանում չի տրվել՝ այդ միջոցները ինչ իրավական կարգավիճակում են գտնվում այս պահին։ «Քննարկման փուլ» ձևակերպումը չի պարզաբանում՝ գումարները նախատեսվա՞ծ են բյուջեում, թե՞ դեռ ոչ։ Քաղաքական ազդեցության վերաբերյալ «մեղադրանք»-ին ՊՆ-ն կրկին չի անդրադարձել։
Աղբյուրը՝ Իշխանություն լրատվական