|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Դմբո բաները, որ գցում են շրջանառության մեջ, խորհուրդ եմ տալիս այդ դմբոյությանը չհետևել»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին:
Գործող ոստիկանապետը չցանկացավ խոսել նախկին ոստիկանապետի մասին: Լրագրողների այն դիտարկմանը, որ Ալիկ Սարգսյանն ասել է, որ չեն հանդիպում, Գասպարյանն արձագանքեց. «Ինքը հիմա շատ ազատ ժամանակ ունի, իսկ ես շատ զբաղված եմ»:
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ հիմա էլ մի քիչ ակտիվացրել են կրիմինալի դեմ պայքարը, քանի որ քաղաքական դաշտը մի քիչ հանդարտվել է: Թաղային հեղինակությունների դեմ պայքարը, ըստ Գասպարյանի, տարվելու է օրինականության շրջանակներում: